19:22   04-11-2020
Թուրքիան մաքրում է ռուսական տարրը Ադրբեջանից՝ հեռացնելով ռուսամետ ռազմական գործիչներին. «Կիսալուսնի մայրամուտը»
Թողնել մեկնաբանություն

Ադրբեջանն ու Թուրքիան առաջին օրերից արցախյան պատերազմին ջանում
են կրոնական երանգներ տալ՝ իսլամադավան աշխարհին մեր դեմ տրամադրելու համար, բայց դա
իրենց չի հաջողվում: Մեր պայքարը կրոնի դեմ չէ, ավելին՝ իսլամադավան երկրների հետ լավ
հարաբերություններ ունենք, ինչպես մեր բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության հետ:
Այլ բան, որ իրենք իրենց թակարդում կարող են հայտնվել. եթե սունի վարձկան- ահաբեկիչները
հարգում են իրենց հավատը, պետք է հրաժարվեն շիա Ադրբեջանի համար կռվելուց: Ադրբեջանը
մեկ այլ թակարդում էլ է. ամբողջապես թուրքականացվելու: Ռուսական ազդեցությունը չեզոքացնելու
համար Թուրքիան հեռացնում է ռուսամետ ռազմական գործիչներին: 

Loading...