09:07   03-12-2020
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը կմասնակցի ԵԱՀԿ նախարարական խորհրդի նիստին
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Սթիվեն Բիգանը կմասնակցի ԵԱՀԿ նախարարական խորհրդի առցանց նիստին: Այս մասին հայտնում է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայությունը:

Նիստին կմասնակցեն ԵԱՀԿ մասնակից 57 երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ՝ ԵԱՀԿ գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի նախագահությամբ:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ պետքարտուղարի տեղակալ Բիգանը կանդրադառնա Բելառուսում օգոստոսի 9-ին կայացած ընտրություններից հետո ցույցերի մասնակիցների կոշտ ցրման, Արցախում բռնության սրման, Ուկրաինային և Վրաստանին առնչվող հարցերին:

Գրում է Tert.am -ը:


Loading...