09:11   03-12-2020
Մարդկությունը պատերազմ է վարում բնության դեմ, դա ինքնասպանություն է. ՄԱԿ
Թողնել մեկնաբանություն

Մարդկությունը ինքնասպան պատերազմ է վարում բնության դեմ: Նման կարծիք է հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը՝ ելույթ ունենալով Կոլումբիայի համալսարանում:

«Մարդկությունը պատերազմ է վարում բնության դեմ: Դա ինքնասպանություն է: Բնությունը միշտ պատասխան հարված է տալիս, և դա անում է մեծացող ուժով և կատաղությամբ»,- ՄԱԿ-ի ղեկավարի խոսքը փոխանցում է CNN-ը:

Վերջինիս խոսքով՝ կենսաբազմազանությունը քայքայվում է, մեկ միլիոն տեսակներ գտնվում են անհետացման վտանգի տակ, էկոհամակարգերն անհետանում են մեր աչքերի առաջ, անապատներն ընդարձակվում են, իսկ անտառներն` անհետանում:

«Օդի և ջրի աղտոտվածության հետևանքով ամեն տարի 9 մլն մարդ է մահանում, որն ավելի քան 6 անգամ գերազանցում է համավարակից ունեցած կորուստը»,- հավելել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:

Գրում է Tert.am -ը:


Loading...