09:52   03-12-2020
Մահացել է Ֆրանսիայի նախկին նախագահ Վալերի Ժիսկար դ'Էստենը
Թողնել մեկնաբանություն

94 տարեկանում կյանքից հեռացել է Ֆրանսիայի նախկին նախագահ Վալերի Ժիսկար դ'Էստենը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Europe 1 ռադիոկայանին:

Դ'Էստենի անվան հիմնադրամից տեղեկացրել են, որ նախկին նախագահի մահվան պատճառը կորոնավիրուսի հետևանքներն են: Սպասվում է, որ հուղարկավորությանը կմասնակցեն սահմանափակ թվով մարդիկ:

Քաղաքական գործչի մահվան կապակցությամբ ցավակցություն են հայտնել Ֆրանսիայի ներկայիս և նախկին նախագահներ Էմանուել Մակրոնը, Նիկոլա Սարկոզին և Ֆրանսուա Օլանդը:

Գրում է Tert.am -ը:


Loading...