Չինական «Չանյե-5» անօդաչու կայանն ավարտել է Լուսնի մակերևույթի վերին շերտում ռեգոլիթ տեսակի գրունտի հավաքման աշխատանքները: Այս մասին տեղեկացնում է EAdaily լրատվականը` հղում տալով Չինաստանի ազգային տիեզերական կորպորացիային:
Ինչպես նշված է կազմակերպության տարածած հայտարարության մեջ, դեկտեմբերի 2-ին Պեկինի ժամանակով 22:00-ին սարքի երկու մոդուլներից բաղկացած կառուցվածքը (վայրէջքային և թռիչքային), մանրախիճ հավաքելու շուրջ 19 ժամ տևած աշխատանքից հետո, «հաջողությամբ ավարտել է նմուշների փաթեթավորումը»:
Առաջիկա օրերին «Չանյե-5»-ը նախատեսում է ռեգոլիթը հասցնել Լուսնի ուղեծիր, այնուհետև` Երկիր:
Ընդհանուր առմամբ, նախատեսվում է հավաքել 2 կգ լուսնային ապար, որը կուսումնասիրեն չինացի մասնագետները` Լուսնի վրա հետազոտական բազայի կառուցման նախագծի համար:
Եթե ամբողջ առաքելությունը հաջող անցնի, Չինաստանը կդառնա 44 տարվա ընթացքում առաջին երկիրը, որն իրականացնում է լուսնային մակերեսից երկրաբանական նմուշներ տեղափոխելու նախագիծ:
Գրում է Tert.am -ը: