10:56   03-12-2020
«Բուրեւի» ցիկլոնը մոլեգնել Է Շրի Լանկայի ծովեզերքին
Թողնել մեկնաբանություն

«Բուրեւի» արեւադարձային ցիկլոնը դեկտեմբերի 2-ի երեկոյան մոլեգնել Է Շրի Լանկայի արեւելյան ծովեզերքին: Դեկտեմբերի 3-ին այդ մասին հայտնել Է The Times of India թերթը՝ վկայակոչելով Շրի Լանկայի օդերեւութաբանական դեպարտամենտը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Դեպարտամենտի տվյալներով՝ ափամերձ շրջաններում քամու արագությունը հասնում Է ժամում 80-ից մինչեւ 60 կիլոմետրի: Կանխատեսվում են 200 միլիմետրից ավելի տեղումներ: Իշխանությունները ծովափի շրջաններից տարահանել են 75 հազար բնակիչների, որոնց տեղավորել են ժամանակավոր բնակության 237 կենտրոններում: Ցիկլոնի պատճառով Շրի Լանկայի հյուսիսային եւ արեւելյան նահանգներում փակ են դպրոցները եւ չեն աշխատում պետական հիմնարկությունները: Օդերեւութաբանների կանխատեսումերով՝ դեկտեմբերի 3-ին «Բուրեւին» կտեղափոխվի հյուսիս – արեւմուտք եւ դեկտեմբերի 4-ին կհասնի Հնդկաստանի հարավային ափ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Loading...