11:35   03-12-2020
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը 3 ահաբեկչական տարր է վնասազերծել Իրանի հյուսիս-արևմուտքում
Թողնել մեկնաբանություն

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը երեք ահաբեկչական տարր է վնասազերծել երկրի հյուսիս-արևմուտքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է «Mehr» լրատվական գործակալությունը:

Գործակալությունը նշում է, որ Արևմտյան Ադրբեջան նահանգում վնասազերծված տարրերը մտադիր էին ահաբեկչություն իրականացնել Իրանի Իսլամական Հանրապետությունում:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ուժերը նաև մեծ քանակությամբ զենք, զինամթերք և կապի միջոցներ են առգրավել:

Loading...