12:22   03-12-2020
Ճապոնիայում մինչեւ 2035 թվականը մտադիր են ներքին շուկայից վերացնել բենզինային եւ դիզելային ավտոմոբիլները
Թողնել մեկնաբանություն

Ճապոնիայի կառավարությունը մինչեւ 2030-ական թվականների կեսերը մտադիր Է սահմանել ներքին ավտոշուկայի ավելի խիստ կանոններ, որպեսզի վաճառքներից բացառի բենզինային եւ դիզելային ավտոմոբիլները: Դեկտեմբերի 3-ին այդ մասին հայտնել Է NHK հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ճապոնիայի Էկոնոմիկայի, առեւտրի եւ արդյունաբերության նախարարության պլանների համաձայն՝ կարելի կլինի որպես նոր ձեռք բերել սոսկ հիբրիդներ, Էլեկտրամոբիլներ եւ վառելիքի տարրերով ավտոմոբիլներ: Այդ միջոցները դիտվում են որպես Տոկիոյի այն ռազմավարության մի մասը, որը նպատակամիտված Է այն բանին, որպեսզի մինչեւ 2050 թվականը լիովին դադարեցվեն մթնոլորտ ածխաթթվական եւ մյուս ջերմոցային գազերի արտանետումները: Ներկայումս Ճապոնիայի շուկայում վաճառվում են բավականաչափ շատ հիբրիդային մոդելներ: Դրանք ներկա են գործնականում բոլոր ավտոարտադրողների մոդելային շարքերում: Միեւնույն ժամանակ լայն սպառման համար Էլեկտրամոբիլներ այստեղ արտադրվում են սահմանափակ քանակով:

Loading...