13:11   03-12-2020
«Ընտրություններին աննախադեպ մասշտաբով խարդախություններ են եղել». Թրամփ
Թողնել մեկնաբանություն

Դեկտեմբերի 3-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է 46 րոպե տևողությամբ տեսաուղերձ, որում կրկին խոսել է ընտրակեղծիքների, խախտումների և հանուն «ազնիվ քվերակության» իր պայքարը շարունակելու մտադրության մասին: Նա խոստացել է շարունակել պայքարել`հաշվելով ընտրություններում ստացված միայն «օրինական ձայները»:
«Անհրաժեշտ է թույլ տալ, որ սահմանադրական գործընթացը շարունակվի: Մենք հաշվելու ենք յուրաքանչյուր օրինական քվեն և չեղարկելու ենք բոլոր ապօրինի քվեները» -ասել է նա տեսաուղերձում:
Թրամփի կարծիքով՝ փոստային եղանակով քվերակությունը, որը պնդում էին դեմոկրատները, հանգեցրել է ընտրություններում իր մասշտաբներով աննախադեպ ընտրակեղծիքների:
«Ցանկանում եմ բացատրել փոստով քվեարկության կոռումպացված սխեման, որը սիստեմատիկ կիրառում են դեմոկրատները: Այն թույլ է տվել փոխել ձայները՝ հատկապես տատանվող նահանգներում»,-ասել է Թրամփը:
Նրա  խոսքով՝ դեմոկրատները տպել և փոստով ուղարկել են բազմաթիվ քվեաթերթիկներ՝ առանց ապահովության որևէ երաշխիքներ ունենալու. դա թույլ է տվել աննախադեպ մասշտաբով խարդախություններ անել:
«Եթե մենք ճիշտ ենք խարդախության մասով, ապա Ջո Բայդենը չի կարող նախագահ լինել»,-ասել է Թրամփը:
Տեսաուղերձի վերջում Թրամփը շեշտել է, որ կընդունի ընտրության ցանկացած արդյունք, միայն թե այդ ընտրությունն առանց կեղծիքների լինի, քանի որ այս ամենը ոչ միայն տվյալ ընտրության, այլև առհասարակ ամերիկյան ընտրությունների հանդեպ հավատն ու վստահությունը վերականգնելու համար է:
ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կայացել են նոյեմբերի երեքին: Ըստ նախնական արդյունքների՝ հաղոթող է ճանաչվել դեմոկրատ Ջո Բայդենը, սակայն գործող նախագահը պնդում է, որ տեղի են ունեցել ընտրակեղծքիներ:

Գրում է Tert.am -ը:


Loading...