13:45   03-12-2020
Երևանի կրկեսի շենքի շինարարական աշխատանքները կավարտվեն 2021 թ․ դեկտեմբերի 31-ին. ընդհանուր կներդրվի 6 մլրդ դրամ
Թողնել մեկնաբանություն

ՀՀ կառավարությունը որոշմամբ «Երևանյան կրկես» ՍՊԸ նկատմամբ հաշվարկված տույժը ներառվել է և հաստատվել է նույն ընկերության ներդրումների նոր ծավալը:

Աշխատանքային պայմանագրերի չկնքման արդյունքում ընկերության նկատմամբ հաշվարկված 7.2 մլն դրամի չափով տուգանքը ներվել է, իսկ նոր ներդրումները կկազմեն 3 մլրդ դրամ:

«Սահմանել, որ ընկերությունը պարտավորվում է ամբողջությամբ ավարտել շենքի շինարարական աշխատանքները 2021 թվականի դեկտեմբերի 31-ին, որի դրությամբ կատարված ներդրումների ընդհանուր ծավալը պետք է կազմի 6 մլրդ դրամ։

Շինարարական աշխատանքների ավարտից հետո, մեկ տարվա ընթացքում կնքել աշխատանքային պայմանագրեր թվով 30 աշխատակիցների հետ՝ այն կնքելու պահին «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափով»,- ասվում է որոշման մեջ:

2018 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ընկերության կողմից արդեն իսկ կատարվել է մոտ 3 մլրդ դրամի ներդրում:

Գրում է Tert.am -ը:

Loading...