14:45   03-12-2020
Մանե Թանդիլյանն ու Ստեփանակերտի քաղաքապետը քննարկել են պատերազմի հետևանքով ի հայտ եկած սոցիալական խնդիրները
Թողնել մեկնաբանություն

Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը հանդիպել է Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նորանշանակ նախարար Մանե Թանդիլյանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Ստեփանակերտի քաղաքապետարանը հայտնում է, որ հանդիպման առանցքում սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով պատուհասած ծանր սոցիալական իրավիճակն է և դրանից բխվող բազմաթիվ ու բազմաբնույթ խնդիրները:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ներկա պայմանները բարելավելու տարբերակների շուրջ` երկուստեք կարևորելով աշխատանքների ճիշտ համակարգման և առկա սուղ ռեսուրսների մոբիլիզացնելու ու գրագետ օգտագործելու անհրաժեշտությունը: Դավիթ Սարգսյանը քաղաքային իշխանությունների կողմից պատրաստակամություն է հայտնել հետայսու ևս նեցուկ կանգնել բնակչոթյանը` նրան հուզող խնդիրների փաթեթն օր առաջ կարգավորելու գործում: Գործընկերները պայմանավորվել են իրենց ղեկավարած կառույցների միջև համագործակցությնն էլ ավելի ամրապնդել` հօգուտ ազգաբնակչության շահերի պահպանման:

Loading...