18:12   03-12-2020
«Արցախի հարցով կրակի դադարեցման հայտարարությունը կարող է դրական ազդեցություն ունենալ հայ-թուրքական հարաբերությունների վրա». Չավուշօղլու
Թողնել մեկնաբանություն

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն գնահատել է Արցախի հարցով ստորագրված հայտարարության հնարավոր ազդեցությունը հայ-թուրքական հարաբերությունների վրա: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Արցախում կրակի դադարեցման մասին հայտարարությունը կարող է դրական ազդեցություն ունենալ Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների վրա»,-ասել է Չավուշօղլուն ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստին, որն անցկացվում է տեսակոնֆերանսի ձևաչափով:

Գրում է՝ Tert.am-ը:

Loading...