18:25   03-12-2020
Իրանի արտգործնախարարը բացառել է միջուկային գործարքի վերանայման հնարավորությունը
Թողնել մեկնաբանություն

Վաշինգտոնը չի կարող Իրանին պայմաններ թելադրել միջուկային գործարքին վերադառնալու համար, հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը՝ մեկնաբանելով Ջո Բայդենի նախագահության օրոք նման հավանականությունը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«ԱՄՆ-ն  դուրս է եկել միջուկային գործարքից, բայց չի լքել ՄԱԿ-ը. նրանք դեռ պետք է հետևեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամի պարտավորություններին: Կա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձև (որը հաստատել է միջուկային գործարքը), որին նրանք պետք է հավատարիմ մնան»,-ասել է Զարիֆը «Միջերկրածովյան երկխոսության» ժամանակ:

Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն բանաձևին համապատասխան պարտավորություններ ունի, չի կարող պայմաններ դնել (բանակցությունների համար): Զարիֆը նաև շեշտել է, որ միջուկային գործարքը հնարավոր չէ վերանայել:

Գրում է՝ Tert.am-ը:

Loading...