18:37   03-12-2020
Ֆրանսիայից վտարել են 66 օտարերկրացիների, որոնց կասկածում են արմատական տրամադրությունների մեջ
Թողնել մեկնաբանություն

Ֆրանսիայի իշխանությունները վերջին մեկուկես ամսում երկրից վտարել են 66 օտարերկրացիների այն կասկածանքով, թե նրանք արմատական գաղափարներ են դավանում: Դեկտեմբերի 3-ին այդ մասին հայտնել Է հանրապետության ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը RTL ռադիոկայանի եթերում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այս պահին 66 մարդ Է վտարված Ֆրանսիայից,- ասել Է նա:- Եվս շուրջ 50 մարդ գտնվում Է վարչական ձերբակալման կենտրոններում՝ սպասելով վտարման»: Ինչպես նշել Է ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) ղեկավարը, արտաքսման գործընթացը դժվարացնում Է այն փաստը, որ «Ֆրանսիայում կորոնավիրուսի համավարակի պատճառով փակ Է օդային հաղորդակցությունը մի շարք երկրների հետ»: Նա նաեւ տեղեկացրել Է, որ «այսօր օրվա երկրորդ կեսին կսկսվի 76 մզկիթների նկատմամբ վերահսկողության սահմանման միջոցների իրականացումը, որտեղ, ենթադրաբար, արմատական իսլամիզմի գաղափարներ են քարոզում»: Հոկտեմբերի կեսերին հանրապետության ՆԳՆ-ն հայտնել Է, որ իշխանությունները հետեւում են ավելի քան 4 հազար օտարերկրացիների, որոնց կասկածում են արմատականացման մեջ, եւ պատրաստվում են նրանցից 231-ին վտարելու երկրից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Loading...