19:35   03-12-2020
Հուսով ենք՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելությունը շուտով կժամանի և տեղում օբյեկտիվ գնահատական կտա իրավիճակին. Զախարովան՝ Արցախում կրոնական կառույցների դեմ վանդալիզմի դրսևորումների մասին
Թողնել մեկնաբանություն

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան դեկտեմբերի 3-ին կայացած ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում գերեզմանատների, կրոնական կառույցների նկատմամբ վանդալիզմի դրսևորումներին:

«Ինչ վերաբերում է տարածաշրջանում քրիստոնեական և մուսուլմանական սրբավայրերի պահպանմանն առնչվող բոլոր հարցերին, դրանց կարող են պատասխանել ՅՈւՆԵՍԿՕ-ի փորձագետները: Այս առումով աջակցում ենք կազմակերպության գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի՝ հակամարտության գոտի համապատասխան առաքելություն ուղարկելու մտադրությանը: Այդ մտադրության մասին նա հաստատել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցի ժամանակ նոյեմբերի 20-ին: Հուսով ենք, որ առաքելությունը, որը պատրաստ է համագործակցել հայկական և ադրբեջանական կողմերի հետ, առաջիկայում կկարողանա շուտով ժամանել և տեղում օբյեկտիվ գնահատական տալ իրավիճակին»,- ասել է Զախարովան՝ պատասխանելով համապատասխան հարցին:

Loading...