19:40   03-12-2020
«Եռաբլուր» պանթեոն տանող խճուղում տնկվել է 120 սոսի
Թողնել մեկնաբանություն

Երեւանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն»ՀՈԱԿ-ը վերջին օրերին «Եռաբլուր»-ում ակտիվ աշխատանքներ է տանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Պանթեոն տանող խճուղում տնկվել է 120 սոսի, բուն պանթեոնի 20 հա տարածքում իրականացվել է էտ և սանիտարական մաքրում, հատվել է 25 անկենսունակ ծառ:

Շուտով Եռաբլուրի միակողմանի ծառուղին կդառնա երկկողմ: Աջակողմյան լանջում ևս նոր ծառուղի կլինի: Ծառատունկը կշարունակվի գարնանը։ Փա՜ռք Հայրենիքի համար ընկած հերոսներին»,- գրել է Կարապետյանը:

Loading...