20:08   03-12-2020
Ֆրանսիական ընկերությունը Արցախին փրկարարական ավտոմեքենաներ կնվիրաբերի
Թողնել մեկնաբանություն

Մինչև տարեվերջ ֆրանսիական ընկերությունն Արցախի փրկարար ծառայությանը կնվիրի ընդհանուր 6 ավտոմեքենա. 2 ցիստեռն, 1 կամազ և 3 հատ շտապ օգնության ավտոմեքենա՝ նախատեսված փրկարարական աշխատանքներ իրականացնելու համար«Արմենպրես»-ի հաղորմամբայս մասին տեղեկացրել են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանի և  Ֆրանսիայի հանրապետությունում գործող «Celise care» հասարակական կազմակերպության տնօրեն Ժան Լուի Մեսսաժերի ու նրա օգնական Սիլվիա Մորետտիի և կազմակերպության հետ համագործակցող ֆրանսահայ Միքայել Խաչիկյանի այսօր կայացած  հանդիպմանը  պայմանավորվածություն է ձեռք բերվել նաևոր առաջիկա օրերին ԱԻ ծառայողների ուղեկցությամբ վերջիններս շրջայց կատարեն Ստեփանակերտում և շրջաններումտեղում տեսնեն պատերազմի թողած վնասները:

Հանդիպմանը  Արցախի  ԱԻ ծառայության տնօրենը շնորհակալություն է հայտնել կազմակերպության ղեկավար պարոն Մեսսաժերին ցուցաբերած աջակցությանհետպատերազմյան այս դժվար օրերին ծառայությանն օգնելու համար:

Կարեն Սարգսյանը նաև նշել էոր Արցախի և Ֆրանսիայի տարիների բարեկամության հիմքում միշտ եղել է մարդասիրության խորհուրդը:

Ժան Լուի Մեսսաժերն իր հերթին նշել էոր հաճելի է համագործակցել մի գերատեսչության հետորը հատկապես այս օրերին ամբողջ ներուժով լծված է բնակչությանն օգնելու գործին:

Նա նաև հետաքրքրվել է թե ինչի կարիք ու պակաս ունի հետպատերազմյան Արցախըհնարավորության սահմաններում աջակցելու համար:

Loading...