20:20   03-12-2020
Ֆրանսիայի ԱԺ-ն ընդունել է Արցախի ճանաչման հրատապ անհրաժեշտության մասին բանաձև
Թողնել մեկնաբանություն

Ֆրանսիայի Ազգային ժողովն այսօր՝ Արցախի ճանաչման վերաբերյալ Ֆրանսիայի Սենատի ընդունած պատմական որոշումից մեկ շաբաթ անց, 188 կողմ և 3 դեմ ձայնով ընդունել է բանաձև, որում ընդգծվում է Արցախի ճանաչման հրատապ անհրաժեշտությունը։

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, բանաձևում նաև արձանագրվում են Ադրբեջանի կողմից ռազմական ճանապարհով խաղաղության գործընթացը ձախողելու և Արցախում Թուրքիայի աջակցությամբ ահաբեկչական խմբավորումների վարձկանների տեղակայման փաստերը։

Նախորդ շաբաթ Ֆրանսիայի Սենատը ընդունել էր Արցախի ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ համապատասխան բանաձև և կոչ արել երկրի կառավարությանը ճանաչել Արցախի անկախությունը:

Loading...