13:59   06-12-2020
Չինական «Չանյե-5» լուսնագնացի թռիչքային մոդուլը բարեհաջող ամրակցվել է ուղեծրային և վերադարձող մոդուլներին
Թողնել մեկնաբանություն

Չինական «Չանյե-5» լուսնագնացի թռիչքային մոդուլը բարեհաջող ամրակցվել է ուղեծրային և վերադարձող մոդուլներին` բեռնելով Լուսնի մակերևույթից հավաքված գրունտային խճաքարը, հաղորդում է РИА Новости-ն:

Ավելի ուշ ուղեծրային և վերադարձող մոդուլները կանջատվեն թռիչքայինից և հարկ եղած պահին կշարժվեն դեպի Երկիր, երբ կառանձնանան միմյանցից: Ուղեծրային մոդուլը պետք է այրվի մթնոլորտի խիտ շերտերում, իսկ վերադարձող մոդուլն արդեն վայրէջք կկատարի Երկրի վրա:

Դեկտեմբերի 2-ին վայրէջքային և թռիչքային մոդուլներից բաղկացած լուսնագնաց սաքրը մանրախիճ հավաքելու` շուրջ 19 ժամ տևած աշխատանքից հետո բարեհաջող պահեստավորել էր հավաքված նմուշները:

Լուսնագնացը հավաքել է մոտ 2 կգ լուսնային ապար, որը կուսումնասիրեն չինացի մասնագետները` Լուսնի վրա հետազոտական բազայի կառուցման նախագծային աշխատանքների նախապատրաստման համար:

Եթե ամբողջ առաքելությունը հաջող անցնի, Չինաստանը կդառնա 44 տարվա ընթացքում առաջին երկիրը, որն իրականացնում է լուսնային մակերեսից երկրաբանական նմուշներ տեղափոխելու նախագիծ:

Գրում է՝ Tert.am-ը:

Loading...