17:22   06-12-2020
Չինաստանում սկսվել են անօդաչու տաքսիների փորձարկումները առանց ապահովագրող վարորդի
Թողնել մեկնաբանություն

Չինաստանում սկսել են փորձարկել անօդաչու տաքսիներ առանց ներսում վարորդի առկայության: Այս մասին գրում է TechCrunch-ը: Մինչ այդ բոլոր փորձարկումների ժամանակ մեքենայի սրահում ներկա է եղել մարդ: Ընդհանուր առմամբ երթուղի են դուրս բերել 25 մեքենա: Դրանք դուրս են բերվել ինտենսիվ երթևեկությամբ սովորական ճանապարհներին: Փորձարկումները տեղի են ունենում Շենչժեն քաղաքում:

Յուրաքանչյուր մեքենայի ներսում տեղադրված է հատուկ բլոկ, որը վերլուծում է իրադրությունը և որոշում է կայացնում ճանապարհին: Այն ազդանշաններ է ստանում հատուկ բոլոր եղանակային սենսորներից: Հաղորդվում է, որ ավտոմեքենաները նույնիսկ օպերատորների կողմից վերահսկողության կարիք չունեն:

Արտադրող ընկերությունը նման փորձարկումների անցկացման արտոնագրի է սպասում նաև Կալիֆոռնիայում:

Գրում է՝ 1in.am-ը:

Loading...