17:45   22-12-2020
Չինաստանն ուղեծիր է արձակել գաղտնի արբանյակով նոր կրող հրթիռ
Թողնել մեկնաբանություն

Չինական միջին դասի «Չանչժեն-8» («Մեծ արշավանք-8», CZ-8) հրթիռն այսօր մեկնարկել է ուղեծիր թռիչքը XJY-7 գաղտնի արբանյակով եւ տիեզերական միկրոսարքերի խմբով, փոխանցում է «Ինտերֆաքսը»:

Սա չինական նորագույն հրթիռի առաջին թռիչքն է: Արձակումն իրականացվել է տեղական ժամանակով 08:37-ին Հայնան կղզում Վենչան տիեզերակայանից:

Հրթիռը արեգակնային սինխրոն ուղեծիր դուրս կբերի XJY-7 գաղտնի արբանյակը՝ Չինական տիեզերական տեխնոլոգիաների ակադեմիայի (CAST) մշակած տեխնոլոգիաների փորձարկումների համար: Հրթիռը կկրի նաեւ ET-SMART-RSS (ETHSAT-6U) կամ «Չժիսին-1A» միկրոարբանյակը, որը ստեղծվել է Եթովպիայի համար, Երկրի հեռավար զոնդավորման «Հայսի-1» սարքը եւ կապի հերթական արբանյակ «Տյանցին» (Apocalypse 12):

Չինական նորագույն երկաստիճանի «Չանչժեն-8» կրող հրթիռը կարող է երկրասինխրոն անցումային ուղեծիր դուրս բերել մինչեւ 2,8 տոննա օգտակար բեռ, 700 կմ բարձրությամբ արեգակնային սինխրոն ուղեծիր՝ մինչեւ 5 տոննա եւ 7,6 տոննա՝ ցածր մերձերկրային ուղեծիր:

Հեռանկարում նոր հրթիռի առաջին աստիճանը «Չանչժեն-8R» տարբերակով կողմնային արագացուցիչով նախատեսվում է հարամարեցնել բազմակի օգտագործման համար: Այն պետք է հրթիռի մեկնարկից հետո իրականացնի ծովային պլատֆորմի վրա ուղղաձիգ վայրէջք: Երկաստիճան «Չանչժեն-8»-ը պետք է դառնա բազմակի օգտագործման կրող հրթիռի հիմքը կոմերցիոն արձակումների համար:

Գրում է՝ News.am-ը:

Loading...