16:20   24-12-2020
ՏՏ գործարարին ձեռնտու չէ բիզնեսն ընդլայնել. ինչու՞ է օրենքը խանգարում ՏՏ ոլորտին. «Բիզնեսի անատոմիա»
Թողնել մեկնաբանություն

ՏՏ ոլորտի համար հարկային և իրավական բարելավումների մշակմամբ զբաղվող «STEP Consulting» ընկերության հիմնադիր-տնօրենի խոսքերով դաշտում տնտեսավարողներն ունեն մի շարք խոչընդոտներ: Ըստ օրենքի 30-ից ավել աշխատող ունեցող ձեռնարկությունը չի կարող ստանալ հարկային արտոնություն, սա կանխում է կազմակերպության ընդլայնումը, գործարարին ձեռնտու չէ դառնալ ավելի մեծ գործատու.

նա հաճախ կարող է դիմել նաև զանցանքների: ՏՏ ոլորտում բաժնեմաս ունեցողը չի կարող հավակնել մեկ այլ ՏՏ ձեռնարկությունում բաժնեմաս ունենալուն: Այս սահմանափակումը դրդում է մարդկանց «սև սխեմաների»: Օտարերկյա ներդրումներ ակնկալելն էլ ծիծաղելի է. ՀՀ-ում օտարերկրացուն որպես աշխատող գրանցելն անգամ մեծ խնդիր է:

«Բիզնեսի անատոմիա» այս տարվա եզրափակիչ հաղորդմանը «STEP Consulting» ընկերության հիմնադիր-տնօրեն Սերգեյ Մուրադյանը ամփոփել է տնտեսական տարին:

Loading...