14:24   25-12-2020
Շվեյցարական հիմնադրամը կֆինանսավորի «Հինգ երազողները և ձին» հայկական ֆիլմը
Թողնել մեկնաբանություն

Շվեյցարական հեղինակավոր Vision Sud Est հիմնադրամի փորձագետների որոշմամբ ֆինանսական աջակցություն է տրամադրվել միջազգային յոթ կինոնախագծի, որոնց թվում է նաև Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից ֆինանսական աջակցություն ստացած ռեժիսորներ Վահագն Խաչատրյանի և Արեն Մալաքյանի «Հինգ երազողները և ձին» լիամետրաժ դոկումենտալ դրաման:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը:

Կինոկենտրոնը շնորհավորում է ստեղծագործական անձնակազմին՝ նորանոր ձեռքբերումներ մաղթելով նրանց:

Հայ-գերմանական համատեղ արտադրության ֆիլմի  հիմքում մարդու, անհատի, տարբեր կարգավիճակներում գտնվողների երազանքն է:

Loading...