13:21   29-12-2020
2021-ը կլինի ավելի լավը. 49 տոկոսի համոզմամբ պարզապես սրանից վատ չի կարող լինել. «Էստի համեցեք»
Թողնել մեկնաբանություն

Gallup International-ը ամեն տարի անցկացնում է «հույսի կամ երջանկության» ինդեքսը չափող հարցում: Հայաստանում Gallup International-ի ասոցացված անդամ «ԷՄ-ՓԻ-ՋԻ» ընկերության հարցմանը մասնակցել է 1002 քաղաքացի: 

Հայաստանն անցնող տարի օպտիմիստ երկրների հնգյակում էր, մինչդեռ այս տարի պատկերն այլ է: Մեր հայրենակիցների 49 տոկոսի կարծիքով 2021-ը կլինի ավելի լավը, քան 2020-ը: 18 տոկոսի գնահատմամբ մյուս տարին ավելի վատն է լինելու, 11 տոկոսը կարծում է, որ 2021-ը վատ իմաստով չի զիջելու 2020-ին: Ուշագրավ է այն, որ գալիք տարվա նկատմամբ լավատեսորեն տրամադրվածներն իրենց կարծիքը հիմնավորել են անցնող տարվա վատթարագույնը լինելով. նրանց համոզմամբ մյուս տարում ավելի վատ պարզապես չի կարող լինել: 

Երջանիկ են արդյոք մեր քաղաքացիները թե ոչ: Հարցման մասնակիցների 6 տոկոսը իրեն համարում է շատ երջանիկ, 29-տոկոսը երջանիկ, ոչ երջանիկ ոչ դժբախտ 40 տոկոսը, դժբախտ 15 տոկոսը, շատ դժբախտ 8 տոկոսը իսկ 3 տոկոսը դժվարացել է պատասխանել: 

«ԷՄ-ՓԻ-ՋԻ» ընկերության փոխտնօրեն Գայանե Դաջունցի խոսքով հայաստանյան ցուցանիշները նախորդ տարվա համեմատ զգալի անկում են գրանցել:

Loading...