10:06   15-01-2021
Մարտունիում և Այգեստանում կիրականացվեն զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ. Արցախի ԱԻՊԾ
Թողնել մեկնաբանություն

Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն, ԱԻ պետական ծառայության սակրավորական ջոկատները, Արցախում գործող հումանիտար ականազերծման կենտրոն հիմնադրամները, չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսում Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում, Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի տարածքում:
 
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 911, 101, 112 հեռախոսահամարներին:

Loading...