14:23   15-01-2021
Մասշտաբային զորավարժությունների շրջանակում ԻՀՊԿ ՌՏՈւ-ն արձակել է բալիստիկ հրթիռներ եւ հարվածային ԱԹՍ-ներ
Թողնել մեկնաբանություն

Մասշտաբային զորավարժությունների շրջանակում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ռազմատիեզերական ուժերը արձակել են «երկիր-երկիր» դասի բալիստիկ հրթիռներ եւ հարվածային ԱԹՍ-ներ, հաղորդում է Mehr-ը:

Payambar-e Azam 15 (Մեծ Մարգարե 15) զորավարժությունների շրջանակում կոմբինացված հարձակում է իրագործվել հակառակորդի հիպոթետիկ բազայի վրա եւ ոչնչացվել նախապես նշված թիրախները «երկիր-երկիր» դասի բալիստիկ հրթիռի եւ նոր սերնդի ԱԹՍ-ների օգնությամբ:

Գրում է News.am -ը:

Loading...