14:53   15-01-2021
Առաջարկվում է մարտական զենք կրելու իրավունք տալ նաև ՊԵԿ համապատասխան աշխատակիցներին
Թողնել մեկնաբանություն

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՊԵԿ նախագահի տեղակալ Արշակ Գասպարյանը նշեց, որ առաջարկվում է մարտական զենք կրելու իրավունք տալ նաև ՊԵԿ համապատասխան աշխատակիցներին:

«Լուսավոր Հայատանի» պատգամավոր Գևորգ Գորգիսյանը, սակայն, մտավախություն հայտնեց, որ զենք կարող են կրել բոլոր ծառայողները. «Ցանկացած խանութ այցելող հարկայինի աշխատող կարող է ունենալ զենք, ինչը տնտեսվարողների համար կարող է խնդիրներ առաջացնել»:

Գորգիսյանը կարևորեց կառավարության որոշումը, որով պետք է հստակեցվի, թե ում ինչ տեսակի զենքեր են նախատեսվելու:

Գրում է 1in.am -ը:


Loading...