18:44   15-01-2021
Բելգիայի բնակիչը մահացել Է COVID-19-ի դեմ Pfizer-ի պատրաստուկով պատվաստում ստանալուց հետո
Թողնել մեկնաբանություն

Բելգիայի 82 տարեկան բնակիչը մահացել Է կորոնավիրուսի դեմ պատվաստում ստանալուց հինգ օր անց: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 15-ին գրում Է Le Libre թերթը՝ վկայակոչելով Առողջության համար դեղամիջոցների եւ ապրանքների դաշնային գործակալության (FAMHP) տվյալները:

Հաղորդվում Է, որ հետաքննություն Է անցկացվում որոշելու համար, թե արդյոք կապ գոյություն ունի այդ մարդու պատվաստման եւ վախճանի հետ: «Անցկացվելու Է հերձում: Այժմ արդեն կարելի Է ասել, որ այդ մարդն ունեցել Է լուրջ քրոնիկ հիվանդություններ»,-ասվում Է հաղորդագրության մեջ:

Loading...