18:46   15-01-2021
Ազգային ժողովի խորհուրդը հաստատել է ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Թողնել մեկնաբանություն

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է խորհրդարանի պաշտոնական կայքը:

«Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգի եւ հունվարի 18-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը, սահմանվել են նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը»,- ասված է հայտարարությունում:

Հունվարի 18-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 46 հարց:

Loading...