20:40   15-01-2021
ՉԺՀ-ն ԱՀԿ-ի երկու փորձագետների մերժել է երկիր մուտքի թույլտվությունը COVID-19-ի դրական թեստերի պատճառով
Թողնել մեկնաբանություն

Չինաստանի իշխանություններն Առողջապահության համաշխարհային կազմակեպության (ԱՀԿ) երկու փորձագետների մերժել են երկիր մուտքի թույլտվությունը նրանց հակամարմինների թեստերի դրական արդյունքների պատճառով: Հունվարի 15-ին այդ մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՉԺՀ-ի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը: «ԱՀԿ-ի պատվիրակության 15 անդամներից Մեծ Բրիտանիայից մեկ փորձագետի մոտ և Կատարից մեկ փորձագետի մոտ IgM հակամարմինների թեստավորման արդյունքները եղել են դրական Սինգապուրի օդանավակայանում տարանցիկ թեստավորում անցնելու ժամանակ»,- հայտարարել է դիվանագետը:

Գրում է՝ 1in.am-ը:

Loading...