14:07   18-01-2021
Նախքան դրամարկղ ուղեկցելը պետք է վաստակել հաճախորդի վստահությունը. «Էստի համեցեք»
Թողնել մեկնաբանություն

Խանութ մտած հաճախորդը պետք է վստահի իր վաճառողին, սպասարկող անձնակազմին: Գործարքը սովորաբար տեղի է ունենում այն ժամանակ, երբ հաճախորդն արժանանում է բարեխիղճ մոտեցման:  Սպասարկման ոլորտը բարդ է. անգամ գերուշադրությունը կարող է վանել հաճախորդին:

Օրինակ՝ հաճախորդը գնում է մի զույգ կոշիկ միևնույն ժամանակ նայում կախված վերարկուին. պրոֆեսիոնալ վաճառողը պետք է նրբանկատորեն մոտենա և իջեցնի վերարկուն՝  առաջարկելով ձեռք բերել այն մատչելի գնով:  Վաճառքն հարկադրաբար չի կարող լինել, այն պետք է հիմնված լինի պահանջմունքի վրա: 

«White Store» խանութների ցանցի հիմնադիր Աննա Սողոյանի գնահատմամբ վաճառողի նկատառումներն ու առաջարկները հաճախ են օգնում մարքեթինգի թիմին: Այդպիսով շատ կարևոր է, որ  մարքեթինգի բաժինը մշտական կապի մեջ լինի վաճառքի բաժնի հետ:

Loading...