14:23   19-01-2021
Մարդիկ իրենց օտարում են պետութունից, թե պաշտոնյաներն են պետությունը, և ոչ մենք. սա է խնդիրների արմատը. «Հայու տեսակ»
Թողնել մեկնաբանություն

Ազգային-պետական մտածողության ձևավորումը
մեր կրթության հիմնական անելիքներից է. պատերազմից հետո հատկապես պետք է փոխվեն կրթական
չափորոշիչնեը: Ռազմավարության յուրաքանչյուր ձևակերպում առավեապես պիտի կիրառելի լինի
և գերարդյունավետ: Կրթությունը պրագմատիկ պետք է լինի այնչափ, որ յուրաքանչյուրս ի
վերջո տեսնենք մեր դերը պետության կառավարման աշխատանքներում: Մենք հաճախ մոռանում
ենք, որ մեր աշխատավարձի ինչ-որ տոկոս հարկի տեսքով փոխանցվում է պետական բյուջե՝ ապահովելու
պետական մեքենայի անփախան աշխատանք: «Զանգակ» հրատարակչության հիմնադիր տնօրեն Սոկրատ
Մկրտչյանի հավաստմամբ՝ թյուր տպավորություն է, թե պաշտոնյաներն են պետությունը, իսկ
օրինակ մասնավոր ընկերությունները պետություն չեն, բոլորս ենք պետությունը և դա հստակ
մասնակցություն, աշխատանք ու ներդրում է:

Loading...