16:14   20-01-2021
Թուրքիան և երկրի ներսում, և երկրից դուրս մութ գործերն իրականացնում է «Գորշ գայլեր»-ի միջոցով. «Կիսալուսնի մայրամուտը»
Թողնել մեկնաբանություն

 



Պատերազմի օրերին խիստ ակտիվ էին թուրք
ծայրահեղականները՝ հատկապես «Գորշ գայլեր»-ը: Լիոնում կառուցված Հայոց ցեղասպանության
զոհերի հիշատակի համալիրին դեղին գույնով թրքամետ գրառումներ հայտնվեցին, որ մակագրվել
էր «Գորշ գայլեր» և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվան առաջին տառերը՝
RTE։ Գերմանիայում թուրք ազգայնականները տեղի հայերի փոստային հասցեներին ուղարկում
էին սպառնալիքներ պարունակող թռուցիկներ. «Գորշ գայլերը կգտնեն ձեզ, մենք գիտենք որտեղ
են ապրում ձեր երեխաները,  Գորշ գայլերը ձեզնից
հեռու չեն»:  «Գորշ գայլերը» տասնամյակներ գործում
են Թուրքիայում և հայտնի են քաղաքական մղումներով, ինչպես նաև էթնիկ, կրոնական փոքրամասնությունների
դեմ բռնություններով:

Loading...