09:31   22-01-2021
Ռուսական նոր Су-57 և ամերիկյան B-1 կործանիչները հնարավոր է ներկայացվեն Հնդկաստանի ավիաշոույին
Թողնել մեկնաբանություն

Ռուսական նոր՝ հինգերորդ սերնդի Су-57 կործանիչը, կարող է դառնալ Aero India 2021 ավիաշոույի մասնակից: Այն տեղի է ունենալու փետրվարին՝ Բանգալորում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է The Economic Times-ը՝ վկայակոչելով միջոցառման կազմակերպիչների շրջանում իր աղբյուրները:

Այդ իրադարձությունը կարող է Հարավային Ասիայում Су-57-ի դեբյուտը դառնալ: Ինչպես նշում է թերթը, կործանիչը կարող է համալրել Հնդկաստանի զինված ուժերի ավիացիոն պարկը, քանի որ կողմերը դրա արտադրության բանակցություններ են անցկացրել:

Բացի ռուսական նորույթից, ավիաշոույին, որը կանցկացվի փետրվարի 3-5-ը, կարող է ներկայացվել ամերիկյան ռազմավարական կործանիչ B-1-ը:  

Loading...