10:56   22-01-2021
Չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտունիում և հարակից բնակավայրերում, Այգեստանում և Խնածախում. Արցախի ԱԻՊԾ
Թողնել մեկնաբանություն

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր, օրվա ընթացքում, Արցախում գործող հումանիտար ականազերծման կենտրոն հիմնադրամը չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ է նախատեսում Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում, Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքների տարածքում:
 
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 911,101,112 հեռախոսահամարներին:

Loading...