11:10   22-01-2021
Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերը հետ են մղել Իսրայելի հրթիռային գրոհը
Թողնել մեկնաբանություն

Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերը հունվարի 22-ին հետ են մղել Իսրայելի հրթիռային գրոհը Համայի նահանգում՝ խոցելով հակառակորդի հրթիռների մեծ մասը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել են սիրիական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով զինվորական աղբուրների: «Այսօր մոտավորապես 04:00-ին (Երեւանի ժամանակով 06:00-ին) Իսրայելի հակառակորդն օդային ագրեսիա՝ հոծախումբ հրթիռային հարձակում Է սկսել լիբանանյան Տրիպոլի քաղաքի կողմից»,-ասվում Է հաղորդագրությունների մեջ:

Դրանցում նշվում Է, որ «ՀՕՊ-ի ուժերը կալանել են հակառակորդի հրթիռները եւ խոցել դրանց մեծ մասը»: Հնարավոր տուժածների եւ վնասի մասին չի հայտնվում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Loading...