12:42   22-01-2021
Անվտանգության դաշնային ծառայությունը Բաշկիրիայում կանխել Է ահաբեկչությունը
Թողնել մեկնաբանություն

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) աշխատակիցները Բաշկիրիայում կանխել են ահաբեկչական գործողությունն իրավապահների դեմ եւ ձերբակալել են այն պատրաստած ռուսաստանցուն: Հունվարի 22-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ԱԴԾ-ի Հասարակական կապերի կենտրոնում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Անվտանգության դաշնային ծառայությունը կանխել Է ահաբեկչական գործողությունը Բաշկորտոստանի Հանրապետությունում: Կատարված միջոցառումների շնորհիվ ձերբակալվել Է Ռուսաստանի քաղաքացի՝ ծնված 1995 թվականին, որն իրականացրել Է իրավապահ մարմինների աշխատակիցների վրա զինված հարձակման նախապատրաստում»,- հայտնել են ԱԴԾ-ում: Ահաբեկչի ինքնությունը հետաքննության շահերով չի հրապարկվում: Նրա սարքավորած թաքստոցից առգրավվել Է հրազեն՝ ռազմամթերքով եւ ինքնաշեն պայթուցիկ սարքի բաղադրիչներ: Ձերբակալվածի կապի միջոցներում հայտնաբերվել են պայթուցիկ սարքի պատրաստման հրահանգներ եւ նամակագրություն ՌԴ-ում արգելված «Հայաթ Թահրիր աշ Շամ» միջազգային ահաբեկչական կազմակերպության՝ արտասահմանում գտնվող գործակալների հետ, որը մերկացնում Է նրա հանցավոր մտադրությունները:

Loading...