16:05   22-01-2021
Սաուդյան Արաբիան կրկին կբացի իր դեսապանատունը Դոհայում
Թողնել մեկնաբանություն

Սաուդյան Արաբիան կրկին կբացի իր դեսապանատունը Դոհայում մի քանի օրվա ընթացքում: Այս մասին Al Arabiya-ի հետ զրույցում ասել է թագավորության արտաքին գործերի նախարար, արքայազն Ֆեյսալահ բին Ֆարհանը: Բացի այդ, Էր Ռիադը շուտով դեսպանին կուղարկի Դոհա:

«Բոլոր 4 երկրները համաձայն են Կատարի հետ հաշտեցման կարեւորությանը»,-նշել է նա՝ նկատի ունենալով Սաուդյան Արաբիային, ԱՄԷ-ին, Բահրեյնին եւ Եգիպտոսին:

Ավելի վաղ Սաուդյան Արաբիան կրկին բացել է իր օդային տարածքը, ինչպես նաեւ ցամաքային եւ ծովային սահմանները Կատարի հետ, հունվարի 14-ից երկու երկրների միջեւ կոմերցիոն թռիչքներ են իրականացվում:

Գրում է՝ News.am-ը:

Loading...