18:02   22-01-2021
Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունը 15 օրով արտակարգ դրության ռեժիմ է սահմանել
Թողնել մեկնաբանություն

Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունը 15 օրով արտակարգ դրության ռեժիմ է սահմանել, քանի  որ զինված խմբերի կոալիցիան ձգտում է տապալել վերջերս ընտրված նախագահ Ֆոսթեն-Արկանժ Տուադերին, հաղորդում է AP-ը:

Նախագահի խոսնակ Ալբերտ Յալոկե Մոկպեմեն հայտնել է, որ արտակարգ դրությունը կգործի մինչեւ փետրվարի 4-ը:

Անցած շաբաթ ապստամբները հարձակում են գործել մայրաքաղաք Բանգիից ոչ հեռու, սակայն հակահարված են ստացել ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի կողմից: ՄԱԿ առաքելությունը ՄԱԿ անվտանգության խորհրդից հավելյալ զորքեր է պահանջել:

Կոալիցիան պահանջել է Տուադերի հրաժարականը: Նա վերընտրվել էր դեկտեմբերի 27-ին:

Գրում է՝ News.am-ը:

Loading...