18:08   22-01-2021
Կիպրոսը բացում Է սահմանները բոլոր երկրներից զբոսաշրջիկների համար
Թողնել մեկնաբանություն

Կիպրոսը մարտի 1-ից բացում Է սահմանները եւ օդանավակայանները բոլոր երկրներից զբոսաշրջիկների համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Տուրպրոմ»-ը՝ վկայակոչելով CyBC պետական հեռուստաալիքը:

Ժամանող օտարերկրացիները պետք Է ներկայացնեն կորոնավիրուսի բացասական թեստ: Ընդ որում՝ «կարմիր» գոտուց հյուրերին, որի մեջ մտնում Է Ռուսաստանը, ի հավելումն իրենց երկրում արված անալիզի, հարկ կլինի անել եւս մեկը՝ կղզի ժամանելուց հետո:

«Զբոսաշրջիկները կկարողանան Կիպրոս այցելել առանց կարանտինային սահմանափակումների, եթե ժամանելուց հետո նրանց մոտ չլինի COVID-19-ի դրական արդյունք»,-հեռուստաալիքի եթերում ասել Է երկրի զբոսաշրջության փոխնախարար Սավվաս Պերդիոսը:

Loading...