18:47   22-01-2021
ԻՊ խմբավորումը ստանձնել է Բաղդադում կրկնակի ահաբեկչության պատասխանատվությունը
Թողնել մեկնաբանություն

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Բաղդադում կրկնակի ահաբեկչության պատասխանատվությունը: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով խմբավորմանը մոտ կանգնած տեղեկատվական ռեսուրսին:

Կազմակերպությունը խոստովանել է, որ ահաբեկչությունն իրականացրել են ԻՊ-ի երկու անդամները, ասվում է հաղորդագրությունում:

Բաղդադում տեղի ունեցած կրկնակի ահաբեկչության հետևանքով զոհվել է 32 մարդ, ևս 110-ը վիրավորվել են:

Գրում է՝ 1in.am-ը:

Loading...