18:57   22-01-2021
Հնդիկ զինվորականները կժամանեն Ռուսաստան՝ C-400-ը յուրացնելու համար
Թողնել մեկնաբանություն

Հնդկաստանում ՌԴ դեսպան Նիկոլայ Կուդաշեւը հաստատել Է այն տեղեկատվությունը, որ հնդիկ զինվորականները կուղեւորվեն Ռուսաստան՝ C-400 զենիթահրթիռային համակարգերի (ԶՀՀ) շահագործումը ուսանելու համար: Այդ մասին հունվարի 22-ին հաղորդել Է «Կոմերսանտ» թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«ՌԴ նրանց ուղեւորության նախաշեմին հնդիկ ռազմական մասնագետների հետ Դելիում Ռուսաստանի դեսպանատանը կայացած հանդիպումը հաստատել Է. Դելիին 5,43 մլրդ դոլար արժողությամբ С-400 գնդային հինգ լրակազմ С-400-ի մատակարարման պարտավորագրի իրագործումը, որն ստորագրվել Է 2018 թվականի հոկտեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հնդկաստան այցի ընթացքում, մտնում Է վճռական փուլ»,-ասվում Է հրապարակման մեջ: «Այդ փուլը շատ կարեւոր Է, դա պարտավորագրային գործունեությունից անցում Է դեպի հակաօդային պաշտպանության բնագավառում մեր հնդիկ բարեկամների, հնդիկ զինծառայողների կողմից ռուսաստանյան առաջատար տեխնոլոգիաների տիրապետում:

Loading...