19:56   22-01-2021
ԵՄ ԱԳՆ ղեկավարները հունվարի 25-ին կքննարկեն Նավալնու գործի հետ կապված Ռուսաստանի դեմ հնարավոր պատժամիջոցների հարցը
Թողնել մեկնաբանություն

ԵՄ ԱԳՆ ղեկավարները հունվարի 25-ին ԵՄ խորհրդի նիստի ժամանակ կքննարկեն ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու գործի հետ կապված Ռուսաստանի դեմ հնարավոր պատժամիջոցների հարցը: Այս մասին Բրյուսելում ճեպազրույցի ժամանակ ասել է ԵՄ արտաքին գերատեսչության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նա ասել է, որ չգիտի, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, սակայն պատժամիջոցները միշտ փոխզիջումային որոշումների արդյունք են: «Մենք ԵՄ Խորհրդում քննարկում ենք՝ ինչ գործողություններ ենք մտադիր ձեռնարկել: Հաջորդ ֆորումը, որի ժամանակ կընդունվեն այդ հարցով պոտենցիալ որոշումներ, կկայանա հունվարի 25-ին: Դրանից հետո ավելի շատ պատկերացում կունենանք՝ շարժվել պատժամիջոցների ուղղությամբ, թե այլ գործողություններ ձեռնարկել»,-ասել է նա:   

Գրում է՝ News.am-ը:

Loading...