09:30   25-01-2021
Airbus գործարանի շուրջ 500 աշխատակիցներ գտնվում են կարանտինում կորոնավիրուսի բռնկման պատճառով
Թողնել մեկնաբանություն

Համբուրգում Airbus գործարանի շուրջ 500 աշխատակիցներ գտնվում են կարանտինում կորոնավիրուսի բռնկման պատճառով, հաղորդում է NDR-ը՝ հղում անելով տեղական իշխանություններին:

Կորոնավիրուս է հայտնաբերվել գործարանի 21 աշխատակցի մոտ: Բռնկման պատճառները ներկայում պարզված չեն, նշված է հաղորդագրության մեջ: Ներկայում անցկացվում է հետազոտություն պարզելու՝ արդյոք խոսքը վերաբերում է վիրուսի մուտացված տեսակին:

Ավելի բաղ Գերմանիայի կենտրոնական բանկը հայտնել էր, որ երկրի տնտեսությանը սպառնում է լուրջ անկում կորոնավիրուսի համավարակի պատճառով գործող սահմանափակումները երկարաձգելու դեպքում, հաղորդում է Գազետա.ru-ն:

Գրում է՝ News.am-ը:

Loading...