09:31   25-01-2021
Գերմանիայի իշխող կուսակցության նոր առաջնորդը համարվում է երկրի կանցլերի պաշտոնում հիմնական թեկնածուն
Թողնել մեկնաբանություն

Քրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ) փոխնախագահ, ԳԴՀ առողջապահության նախարար Յենս Շպանն անվանել է կուսակցության նոր առաջնորդ Արմին Լաշեթին՝ որպես պահպանողականների կողմից կանցլերի պաշտոնում հիմնական թեկնածու, հաղորդում է Bild am Sonntag թերթը:

Առողջապահության նախարարը կրկին հերքել է ԶԼՄ-ների տեղեկատվությունը, որ նա դիտարկում է սեփական թեկնածության առաջադրումը կանցլերի պաշտոնում ՔԴՄ/ՔՍՄ (Քրիստոնեական-դեմոկրատական /Քրիստոնեական-սոցիալական միություններ) կոնսերվատիվ դաշինքի կողմից: «Այսօր ես կենտրոնացնում են իմ ուշադրությունը Դաշնային Հանրապետության պատմության մեջ առողջապահության ոլորտում ամենալուրջ ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ»,-նշել է Շպանը:

Գրում է՝ News.am-ը:

Loading...