09:31   25-01-2021
Ֆրանսիան, Չեխիան եւ Լեհաստանը կողմ են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդլայնմանը
Թողնել մեկնաբանություն

Ֆրանսիայի ԱԳՆ Ժան Իվ Լը Դրիանն անվանել է վատ ազդանշան ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի ձերբակալումը: Նա տպավորված է «բողոքի ցույցերի հաջողությամբ» Ռուսաստանում: ԱԳ նախարարը համարում է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները պետք է «իսկապես կյանքի կոչել», հաղորդում է Կոմերսանտ-ը:

«Ես համարում եմ, որ այդ ավտորիտար մոտեցումը շատ տագնապային է: Համարում եմ, որ անթույլատրելի է կասկածի ենթարկել օրենքի գերակայությունն այդ կոլեկտիվ եւ կանխարգելիչ ձերբակալություններով: Ես նաեւ կարծում եմ, որ տպավորիչ են Ռուսաստանի ամբողջ տարածքում բողոքի ցույցերի հաջողությունները»,-հայտարարել է նա France Inter.-ին տված հարցազրույցում: Լը Դրիանը կրկին կոչ է արել «լույս սփռել» Ալեքսեյ Նավալնիին թունավորելու հանգամանքների վրա:

Իր հերթին Չեխիան ԵՄ ԱԳՆ ղեկավարների խորհրդակցության ժամանակ երկուշաբթի կսատարի Ռուսաստանում այն անձանց դեմ պատժամիջոցների ցանկն ընդլայնելու առաջարկը, որոնք կապ ունեն Նավալնիին ձերբակալելու հետ, հայտարարել է հանրապետության ԱԳՆ Թոմաշ Պետրշիչեկը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Գրում է՝ News.am-ը:

Loading...