11:15   25-01-2021
ԱՄՆ-ից հայտարարել են, որ Բայդենի իշխանության գալուց հետո ԱՄՆ-ի եւ Իրանի հարաբերությունները կարող են փոխվել
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ նոր նախագահ Ջոզեֆ Բայդենի պաշտոնի ստանձնումը կնշանավորի Միացյալ Նահանգների եւ Իրանի հարաբերություններում «հնարավորությունների ժամանակաշրջանի» սկիզբ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ Ֆրենկ Մըքքենզին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ես վստահ եմ, որ Իրանում քաղաքական հույս կա, որ կապ հաստատեն նոր վարչակազմի հետ եւ տեսնեն՝ իրավիճակն արդյոք կփոխվի»,- Մերձավոր Արեւելք ուղեւորվել պատրաստվող Մըքքենզիի խոսքն է մեջբերել Defense One պորտալը:  Գեներալը հավելել է, որ «նոր վարչակազմը պատրաստվում է վերանայել ԱՄՆ քաղաքականությունը»:

Գրում է՝ News.am-ը:

Loading...