12:08   25-01-2021
Ամփոփվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության տարեկան գործունեությունը
Թողնել մեկնաբանություն

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում հունվարի 20-ին Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը Ծառայության ընդլայնված կազմով խորհրդակցությունն է անցկացրել։ Ամփոփվել են Ծառայության 2020 թվականի գործունեության արդյունքները։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից:

Սահմանված օրակարգի համաձայն՝ զեկուցողները ներկայացրել են հաշվետու ժամանակաշրջանում Ծառայության կենտրոնական մարմնի և տարածքային բաժինների կողմից իրականացված աշխատանքների, բռնագանձումների ծավալների, հայցի ապահովման, ընթացիկ, ավարտված, կարճված կատարողական վարույթների ցուցանիշները։

Քննարկվել են Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և տարբեր պետական կառույցների միջև փաստաթղթաշրջանառության ավտոմատացմամբ, էլեկտրոնային ճկուն գործիքակազմի կիրառմամբ Ծառայության շահառուներին մատուցվող ծառայությունների որակի, մատչելիության, կատարողական գործողությունների իրականացման արդյունավետության ապահովմանն ու հարկադիր կատարողների մեթոդական աջակցությանն առնչվող մի շարք հարցեր։  

Խորհրդակցության ժամանակ ներկայացվել են նաև տեսչական ստուգումների անցկացման մեթոդաբանության հիմնական բաղադրիչները, Ծառայության կողմից իրականացվող համալիր բարեփոխումների համատեքստում հանրային իրազեկվածության բարձրացման, թվային գործիքների մշակման, օրենսդրական փոփոխությունների, որակյալ կադրային բազայի ձևավորման ուղղությամբ արված աշխատանքների արդյունքային ցուցանիշները։

Հրավիրված խորհրդակցության ժամանակ հանդիսավորությամբ Գլխավոր հարկադիր կատարողի հրամանով Հայոց բանակի տոնին ընդառաջ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում հայրենիքին մատուցած ծառայության համար շնորհակալագրեր են հանձնվել Ծառայության տարբեր բաժինների աշխատակիցներին։

Loading...