13:53   25-01-2021
Ճապոնիան կարող Է իր ծովային հետեւակայիններին տեղաբաշխել Օկինավայի ամերիկյան ռազմակայանում
Թողնել մեկնաբանություն

Վաշինգտոնը եւ Տոկիոն 2015 թվականին գաղտնի համաձայնության են հասել, ըստ որի Ճապոնիայի Ինքնապաշտպանության ուժերի ամֆիբիական ստորաբաժանումները կարող են տեղաբաշխվել ԱՄՆ-ի ծովային հետեւակի՝ Ճապոնիայի Օկինավա կղզու հյուսիս - արեւելքում գտնվող Քեմփ Շվաբ ռազմակայանում: Հունվարի 25-ին այդ մասին հայտնել Է Kyodo գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Նշվում Է, որ համաձայնությունը ձեռք Է բերվել առանց Ճապոնիայի պաշտպանության նախարարության քաղաքացիական աշխատակիցների գիտության, ինչը խախտում Է երկրում գործող քաղաքացիական վերահսկողության սկզբունքները:

Ի վերջո ծավալման պլանն այդպես Էլ չի կենսագործվել, սակայն Ճապոնիայի Ինքնապաշտպանության ուժերի ղեկավարությունը դրանից չի հրաժարվել Երկու կողմեւն Էլ նախկինի պես կարծում են, որ Քեմփ Շվաբը կարող Է իդեալական վայր դառնալ ճապոնիայի ամֆիբիական ստորաբաժանման տեղաբաշխման համար, որն ստեղծվել Է ԱՄՆ-ի ծովային հետեւակի օրինակով: Դա թույլ կտար ավելի հաճախակի անցկացնել համատեղ զորավարժություններ եւ դեսանատավորման վարժանքներ:

Loading...