14:10   25-01-2021
Հայաստանն այն թոփ 5 երկրների շարքում է, որ կողմ չեն կորոնավիրուսի դեմ պատվաստմանը. «Էստի համեցեք»
Թողնել մեկնաբանություն

Անցած տարեվերջին «Գելլափ Ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպությունը կորոնավիրուսին վերաբերող հերթական հարցումն է անցկացրել աշխարհի 47 երկրում, այդ թվում Հայաստանում: Հարցմանն ամբողջ աշխարհում մասնակցել է՝ 44796 մարդ: Հայաստանում այն անցկացվել է հեռախոսի միջոցով, որին մասնակցել է շուրջ 1000 քաղաքացի: Այսպիսով հարցվողների 54 տոկոսի գնահատմամբ Հայաստանում կառավարությունը վերահսկում է համաճարակային իրավիճակը, իսկ 43 տոկոսը հակառակ կարծիքին է։ Կորոնավիրուսից բխող սպառնալիքը չափազանցված չի համարում հարցվողների 50 տոկոսը, մինչդեռ հայաստանյան նախորդ հարցումները հակառակն էին արձանագրում։ Այդուամենայնիվ 46 տոկոսի համար վիրուսը սպառնալիք չի պարունակում: Չնայած այս ամենին՝ Հայաստանը թոփ 5 երկրների շարքում է, դեմ են պատվաստմանը: Մեր երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվելուն կողմ է արտահայտվել հարցվողների 51 տոկոսը, իսկ ահա 43 տոկոսը դեմ է դրան: Հայաստանում «Գելլափ Ինթերնեյշնլ» ասոցիացիայի ներկայացուցչության՝ «ԷՄ-ՓԻ-ՋԻ» ընկերության փոխտնօրեն Գայանե Դաջունցը ներկայացնում է հարցման հայաստանյան պատկերը:

Loading...